Փոխվարչապետերի որոշումներ

12 Մարտի 2021, 210 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 134-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312)՝ «Գոլդշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00257698) 2021 թվականի փետրվարի 5-ին
կնքված N 05/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 19,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021
թվականի փետրվարի 22-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում տների մասնակի նորոգում» ծրագրի մասին» N 134-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա
համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023