12 Մարտի 2021, 209 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 101-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05531591) «Պրոգրես-Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01012831) 2021 թվականի փետրվարի 19-ին կնքված N 02-19/02-Ա023 պայմանագրում նշված
գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 9-ի
«ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագրի մասին» N 101-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: