Փոխվարչապետերի որոշումներ

12 Մարտի 2021, 201 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 14,648,250 դրամ ընդհանուր արժողությամբ «Արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումներ Արցախից տեղահանված անձանց համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2021 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 8,038,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2021 թվականի փետրվարի 8-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի մատակարարում՝ 2,881,375 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2021 թվականի փետրվարի 8-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 835,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01808789) 2021 թվականի փետրվարի 10-ին կնքված` պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում՝ 378,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023