12 Մարտի 2021, 204 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից Հայ օգնության ֆոնդի միավորի կողմից, բարեգործական ճաշարաններին, ծերերի և երեխաների խնամքի հաստատություններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակին և Հայ օգնության ֆոնդի շահառուներ հանդիսացող Արցախից տեղահանված քաղաքացիներին անհատույց բաշխելու նպատակով, Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի հասցեով ստացված թխվածքաբլիթի (18 տեղ, 9,200 կգ ընդհանուր քաշով, 25,000 ԱՄՆ ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: