Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 198 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով` հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին` անհատույց բաշխելու նպատակով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Aid beyond borders» («Օգնություն սահմաններից դուրս») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 220 տեղ, 2,180 կգ ընդհանուր քաշով, 7,139 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 979 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն)
2) ԱՄՆ-ի «Global Education and research alliance» («Գլոբալ կրթության և հետազոտությունների դաշինք») ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ 217 տեղ, 3,037 կգ ընդհանուր քաշով, 12,672 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 1,822 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսը, ցանկը՝ համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն):
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված1

հավելված2

 

Արխիվ

2024

2023