Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 196 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Իրանի Կարմիր մահիկի (Iranian Red Crescent) ընկերության կողմից՝ Արցախից տեղահանված բնակիչներին անհատույց բաշխելու նպատակով, Հայկական Կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված բեռների (462,1 կգ ընդհանուր քաշով, 5491 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, և 5,720 կգ ընդհանուր քաշով, 29,174 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` նշված բեռների համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված