Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 191 - Ա

ԱՐՇԱԿ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայ-Ամ» բարեգործական հիմնադրամի կողմից, պատերազմի հետևանքով վիրավորված զինծառայողներին վերականգնողական բուժման նպատակով, Արշակ Միրզոյանի (նույնականացման քարտ՝ 007788011) հասցեով ուղարկված բժշկական սարքավորումների (մեկ տեղ, 20 կգ ընդհանուր քաշով, 150 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 20 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Արշակ Միրզոյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր