Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 186 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2014 թվականի հուլիսի 25-ին կնքված N09106149959 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի փետրվարի 15-ին կնքված N 015.02.17 11424 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 490,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի հունվարի 31-ին կնքված N 091011711412 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված N 014606 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում ` 9,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520388) 2017 թվականի փետրվարի 24-ին կնքված N 267777 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 990,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2017 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիայի մատակարարում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00024873) 2011 թվականի օգոստոսի 23-ին կնքված N 99/23/08/2011 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վիվասել» ՄՏՍ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01551651) 2016 թվականի նոյեմբերի 16-ին կնքված N 19006193 և N 19006154 ու 2017 թվականի մայիսի 18-ին կնքված N 19366806 պայմանագրերով նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Կրիվոյշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07604029) 2020 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե խառնուրդի և շինանյութերի մատակարարում` 3,150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04102865) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնակերի մատակարարում` 80,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգիենիկ և մաքրման միջոցների մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02555635) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի մատակարարում` 1,550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված N 011/21 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզվառելիքի մատակարարում` 13,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
15) «Սմարթագրո» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնաբուժական գործիքների, սարքավորումների և գյուղատնտեսական ոլորտի այլ ապրանքների մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
16) «Գեպոտանիք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00442109) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
17) «Ռեալ Թայմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02229634) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված N ID93009189 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է համացանցի հասանելիության ծառայությունների մատուցում` 410,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
18) «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02550253) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների, սարքավորումների և տրակտորների յուղերի մատակարարում` 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
19) «Կուլտիվա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00221453) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի և կթելու սարքավորումների պահեստամասերի մատակարարում` 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
20) «Աքվա Ստանդարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03816806) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ջրի ֆիլտրերի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
21) «Էվրի Դեյ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 09104669) 2021 թվականի հունվարի 8-ին կնքված N J1102-20 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ջրի մատակարարում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023