Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 185 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունից՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Նիդերլանդների թեմի միջոցով «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության հասցեով ուղղարկված բեռի (21 տեղ, 6,960 կգ ընդհանուր քաշով, 369 ԱՄՆ-ի դոլարի համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,464 եվրո, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ու Արցախի կարիքավոր բնակիչներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

հավելված

Արխիվ

2024

2023