Փոխվարչապետերի որոշումներ

11 Մարտի 2021, 184 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 102-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 10-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագրի մասին» N 102-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Եվրոթերմ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02541434) 2021 թվականի փետրվարի 12-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 20,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ռիվալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03314184) 2021 թվականի փետրվարի 12-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 6,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԿրաԴան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04718613) 2021 թվականի փետրվարի 12-ին կնքված
N 01/21 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ծալքավոր ստվարաթղթե արկղերի պատրաստում` 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: