Փոխվարչապետերի որոշումներ

4 Մարտի 2021, 172 - Ա

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մարտիգ համայնքի Ֆրանս-հայկական ասոցիացիայի կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (2008 թվականի արտադրության, CITROEN JUMPER մակնիշի շտապ օգնության մեքենա, նույնականացման համարը՝ VF7YCAMFC11497531, 3,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և այլ ապրանքներ 3,240 կգ ընդհանուր քաշով, 2,060 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, բեռի ընդհանուր փոխադրման ծախսերը կազմել են 3,850 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

հավելված