Փոխվարչապետերի որոշումներ

3 Մարտի 2021, 165 - Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով՝ Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով ուղարկված, ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության Կանադայի միավորի կողմից՝ 219 տեղ, 2,900 կգ ընդհանուր քաշով, 40,269.09 կանադական դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,845.21 կանադական դոլար, ցանկը՝ համաձայն հավելված 1-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն)
2) Հունաստանի հայկական Կապույտ խաչի կողմից՝ 447 տեղ, 20,920 կգ ընդհանուր քաշով, 9,608.61 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելված 2-ի, Արարատյան մաքսատուն-վարչություն):
2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023