Փոխվարչապետերի որոշումներ

3 Մարտի 2021, 168 - Ա

«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ԵՎ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից անհատ բարերար Լուսինե Հովակիմյանի կողմից ձեռք բերված և զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած զինվորներին աջակցելու նպատակով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (լոգոպեդի սարք, 3.9 կգ ընդհանուր քաշով, 3,343.25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:

Արխիվ

2024

2023