Փոխվարչապետերի որոշումներ

2 Մարտի 2021, 158 - Ա

«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Արցախից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում ապաստանած բնակչությանը անհատույց բաշխելու նպատակով, ԱՄՆ-ի Հայ օգնության միության միավորի տնօրեն Ժասմէն Բունեաթեան-Ճարահեանի կողմից «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված ապրանքների (58 տեղ, 1,185.02 կգ ընդհանուր քաշով, 7,865 ԱՄՆ ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 319.96 ԱՄՆ ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Հայ օգնության միությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված