2 Մարտի 2021, 156 - Ա
«ԼԻԱՐԺԵՔ ԿՅԱՆՔ» ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Նիդերլանդների Թագավորությունում հայ համայնքի կողմից, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով՝ Հայաստանի Հանրապետության մարզերի դպրոցներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու նպատակով, «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (6 բեռնակիր, 54 տոննա ընդհանուր քաշով, 30,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 18,000 եվրո, բեռի ցանկ՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «Լիարժեք կյանք» ներառական հասարակության խթանման հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: