Փոխվարչապետերի որոշումներ

1 Մարտի 2021, 141 - Ա

«ԽԱՉՎՈՂ ՈՒՂԻՆԵՐ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ֆրանսիայի «Նիմի և Գաղի հայ-ֆրանսիական բարեկամական ընկերակցություն» ասոցիացիայի կողմից՝ Վանաձորում ժամանակավորապես բնակվող արցախցի ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստի (53 տեղ, 350 կգ ընդհանուր քաշով, 3,500 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են «Արարատյան» մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Խաչվող ուղիներ» սոցիալական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: