Փոխվարչապետերի որոշումներ

22 Փետրվարի 2021, 137 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 920-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Քլինլայն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01847941) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի մարտի 1-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու տարածքում գտնվող ցայտաղբյուրների, գուգարանների, գրասենյակային և հարակից տարածքի մաքրման ծառայությունների մատուցում՝ ամսական 330,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու վերանորոգում, վերակառուցում և պահպանում» ծրագրի մասին» N 920-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: