Փոխվարչապետերի որոշումներ

22 Փետրվարի 2021, 135 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով՝ իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում՝ օգտագործելու նպատակով ուղարկված, ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) հիգիենայի պարագաներ, մահճակալներ և քնապարկեր՝ 11,040 կգ ընդհանուր քաշով, 61,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,750 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) բժշկական պարագաներ և քնապարկեր՝ 10,800 կգ ընդհանուր քաշով, 27,450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,150 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
3) հիգիենայի և բժշկական պարագաներ՝ 3,820 կգ ընդհանուր քաշով, 14,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,250 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) բժշկական մահճակալներ և ներքնակներ՝ 7,300 կգ ընդհանուր քաշով, 9,600 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,400 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
5) բժշկական մահճակալներ և ներքնակներ՝ 10,940 կգ ընդհանուր քաշով, 14,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,100 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: