Փոխվարչապետերի որոշումներ

19 Փետրվարի 2021, 126 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 873-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) «Մեգնա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00083019) 2021 թվականի հունվարի 27-ին կնքված N 2
պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմեքենայի ձեռքբերում` 4,980,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի
«Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում-2» ծրագրի մասին» N 873-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: