Փոխվարչապետերի որոշումներ

16 Փետրվարի 2021, 125 - Ա

«ԳԼՈԲԱԼ ԷՅԴ ՆԵԹՎՈՐՔ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ստացված բեռի (1,300 տեղ, 24,181 կգ ընդհանուր քաշով, 34,400 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի և բաշխման ցանկերը համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Գլոբալ Էյդ Նեթվորք» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված