Փոխվարչապետերի որոշումներ

15 Փետրվարի 2021, 119 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) շվեյցարական «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) հիմնադրամի կողմից ուղարկված դեղորայքը՝ 58 կգ ընդհանուր քաշով, 42.83 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,399 շվեյցարական ֆրանկ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) գերմանական «action medeor e.V.» առողջապահական բարեգործական կազմակերպության կողմից ուղարկված բժշկական սարքեր և պարագաներ՝ 634 կգ ընդհանուր քաշով, 9,924.05 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,314.51 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն: