Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 255 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N Մ-1147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված սննդամթերքը (հնդկաձավար՝ 22,000 կգ ընդհանուր քաշով, 660,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, արևածաղկի ձեթ՝ 22,920 հատ, 1,787,760 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, սիսեռ՝ 22,000 կգ ընդհանուր քաշով, 1,969,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ոլոռ՝ 11,000 կգ ընդհանուր քաշով, 385,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ և խտացրած կաթ՝ 26,190 հատ, 1,348,785 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռներ) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 22-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N Մ-1147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: