Փոխվարչապետերի որոշումներ

12 Փետրվարի 2021, 114 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 5,360,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ֆոտովոլտային կայանների տեղադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի դպրոցի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-03/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի մշակույթի տան տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,860,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շտիգեն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01574905) 2021 թվականի հունվարի 29-ին կնքված N ԱՀ/ԱՖՎ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Շուշի շրջանի Եղծահող համայնքի համայնքային կենտրոնի տանիքին ֆոտովոլտային կայանի տեղադրում՝ 1,640,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված