Փոխվարչապետերի որոշումներ

11 Փետրվարի 2021, 109 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N Մ-136-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07618624) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00040569) հետ 2021 թվականի հունվարի 25-ին կնքված N AT-AU-008-21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 3,400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի փետրվարի 17-ի «Դիլիջան Դեվելոփմենթ» հիմնադրամի կողմից իրականացվող «Դիլիջան համայնքում եկեղեցական համալիրի կառուցում» ծրագրի մասին» N Մ-136 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023