Փոխվարչապետերի որոշումներ

11 Փետրվարի 2021, 111 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 932-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 05533381) «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02586575) հետ 2021 թվականի հունվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայության մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից իրականացվող «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» ծրագրի մասին» N Մ-932 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: