15 Հոկտեմբերի 2018, 253 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի համար վիրաբուժական պարագաների (1 տեղ, 12.5 կգ, 1,546.56 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 129 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: