Փոխվարչապետերի որոշումներ

11 Փետրվարի 2021, 113 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միջազգային սուսերամարտի ֆեդերացիայի կողմից՝ Հայաստանի Հանրապետության սուսերամարտի ֆեդերացիային անհատույց հանձնելու նպատակով, «Հայաստանի Սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզահագուստի և մարզագույքի՝ (մեկ տեղ, 25.3 կգ ընդհանուր քաշով, 2,747.09 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման և այլ ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023