Փոխվարչապետերի որոշումներ

9 Փետրվարի 2021, 101 - Ա

«ԱՌԴԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՇԻՐԱԿ» ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 363,300,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Շիրակ» բժշկական ծառայություններ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2015 թվականի դեկտեմբեր 11-ին կնքված N 120648 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1 ին կնքված N 02108133528 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 6,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի
3) «ԱրմենՏել», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված` N 113103315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 15-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 1,250,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ԱՌԴԱ» առողջապահական և աջակցման կենտրոն» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված