Փոխվարչապետերի որոշումներ

9 Փետրվարի 2021, 100 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի N 18-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից «ԴԸ ՀՈՌԵԿԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02643751) 2021 թվականի հունվարի 18-ին կնքված՝ N 150121 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սպասք լվացող սարքի ձեռքբերում՝ 943,667 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 14-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 18-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: