Փոխվարչապետերի որոշումներ

9 Փետրվարի 2021, 98 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 889-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից «Միքայել Բարաթյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 66900513) 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված՝ N V-002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մսային կիսաֆաբրիկատների ձեռքբերում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրա-պետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Օրրան-Վանաձոր» օգնու-թյուն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագրի մասին» N 889-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023