Փոխվարչապետերի որոշումներ

5 Փետրվարի 2021, 89 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 932-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05533381) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» N 932-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2014 թվականի ապրիլի 1-ին կնքված N 02108133687 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` ամսական մինչև 600,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 1-ին կնքված N 402716289 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ ամսական մինչև 20,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2019 թվականին կնքված N 8133093 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում՝ ամսական մինչև 100,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

 

Արխիվ

2024

2023