Փոխվարչապետերի որոշումներ

1 Փետրվարի 2021, 72 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱ¬ԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) պրոյեկտորի լամպ՝ 0.6 կգ ընդհանուր քաշով, 387.07 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,340 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) լիցքավորիչներ դյուրակիր համակարգիչների՝ 2 կգ ընդհանուր քաշով, 157.47 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,800 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) հիշողության կոշտ սկավառակներ՝ 2.3 կգ ընդհանուր քաշով, 240 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 8,970 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) արտաքին հիշողության սարք՝ 0.1 կգ ընդհանուր քաշով, 54.99 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 390 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) ինքնակպչուն պիտակներ՝ 2.6 կգ ընդհանուր քաշով, 235.20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 10,140 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն: