Փոխվարչապետերի որոշումներ

1 Փետրվարի 2021, 71 - Ա

«ԾՆՈՂԱԶՈՒՐԿ ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ (ՍՈԱՐ) – ՀԱՅԱՍՏԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միության» Մադրիդի մասնաճյուղի կողմից որպես աջակցություն՝ Հայաստանում ապաստանած արցախցիներին անհատուց բաշխելու նպատակով, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված ապրանքների (366 արկղ, 3,720 կգ ընդհանուր քաշով, 351,078 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,515 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ)-Հայաստան» բարեգործական հիմնադրամին` նշված բեռի բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2022

2021
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր