1 Փետրվարի 2021, 66 - Ա
ՎԱՐԴԱՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Քրիստոֆեր Գրիգորի կողմից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վարդան Թադևոսյանի (նույնականացման քարտ՝ 001326800) հասցեով, պատերազմի մասնակիցների ընտանիքներին անհատույց հանձնելու նպատակով ստացված բեռի (12 արկղ, 803,25 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,115 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բաշխման ցանկերը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. Վարդան Թադևոսյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: