15 Հոկտեմբերի 2018, 206 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N Մ-330-Ա ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N Մ-458-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ ԱՄՆ-ից «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի հասցեով, որպես մարդասիրական օգնություն, ամերիկահայ բարերար Սեթա Ղազարյա-նի կողմից ուղարկված բեռը (419 արկղ, 9,363 կգ (20,642 LBS) ընդհանուր քաշով, 103,639 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 5,900 ԱՄՆ-ի դոլար, բեռի և բեռի բաշխման ցանկերը` համաձայն NN 1 և 2 հավելվածների, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2012 թվականի ապրիլի 13-ի «Լայթհաուս-փարոս» բարեգործական հիմնադրամի կողմից 2012-2016 թվականների ընթացքում իրականացվող «Մայրատուն» բարեգործական ծրագրի մասին» N Մ-330-Ա և 2013 թվականի հունիսի 7-ի «Արմենիան Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հույսի ճրագ» բարեգործական ծրագրի մասին» N Մ-458-Ա որոշումներով հաստատված ծրագրերի շրջանակներում:
Հավելված