1 Փետրվարի 2021, 64 - Ա
«ԼՈՒՅՍԻ ԱՇԽԱՐՀ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ, ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Լաուրեն Առաքելյանի (անձնագիր՝ 587382199) կողմից՝ Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված ընտանիքների և պատերազմի մասնակիցների երեխաներին անհատույց հանձնելու նպատակով, «Լույսի աշխարհ մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված նոր խաղալիքների (11 տեղ, 186.500 կգ ընդհանուր քաշով, 866.55 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,238 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «Լույսի աշխարհ մանկապատանեկան, երիտասարդական կենտրոն» հասա-րակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: