Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 202 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N Մ-434-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՈՒ ԿԻՑ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Համայնքներում խաղադաշտերի կառուցում» ծրագրի մասին» N Մ-434-Ա որոշման մեջ և կից ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և կից ծրագրի 6-րդ կետերում «334,709,250 դրամ» բառերը փոխարինել «335,353,200 դրամ» բառերով.
2) ծրագրի 9-րդ կետի 2-րդ ենթակետում «214,666,200 դրամ» բառերը փոխարինել «215,310,150 դրամ» բառերով.
3) ծրագրի 10-րդ կետի 5-րդ ենթակետում «14,300 ԱՄՆ-ի դոլարին համարժեք» բառերը փոխարինել «15,625 ԱՄՆ-ի դոլարին համարժեք» բառերով:
2. Սահմանել, որ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից ձեռք բերված կվարցային ավազը (5 տեղ, 125,000 կգ ընդհանուր քաշով, 8,750 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ՝ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում: