Փոխվարչապետերի որոշումներ

26 Հունվարի 2021, 54 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 459-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2020 թվականի նոյեմբերի 23 ին կնքված N 128/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում վառելանյութի մատակարարում` 600,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 26 ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ընտանիքի ամրապնդման և երեխայի զարգացման համապարփակ մոտեցումներ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում» ծրագրի մասին» N 459-Ա հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023