25 Հունվարի 2021, 37 - Ա
«ՆԱՐԵԿԱՑԻ» ԱՐՎԵՍՏԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգներից «Նարեկացի արվեստի ինստիտուտ» հասարակական կազմակերպության կողմից, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Նարեկացի արվեստի միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (209 տեղ, 5,583.8 կգ ընդհանուր քաշով, 9,845 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,331 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Նարեկացի» արվեստի միավորում» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: