Փոխվարչապետերի որոշումներ

21 Հունվարի 2021, 29 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի «Փորձնակ գրանցելու և աշխատանքներին մասնակցության առանձնահատկությունները սահմանելու մասին» N 439-Ն որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝
1) 28-րդ կետի 4-րդ ենթակետում «պաշտոնատար անձը» բառերից հետո լրացնել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերը.
2) 34-րդ կետում «գնահատման թերթիկները» բառերից հետո լրացնել «և սույն հավելվածի 33-րդ կետում նշված անհատական իրավական ակտը (առկայության դեպքում)» բառերը.
3) 34.1-ին կետում «պաշտոնատար անձի» բառերից հետո լրացնել «, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմում և Վարչապետի աշխատակազմում՝ աշխատակազմի ղեկավարի» բառերը.
4) 35-րդ կետում «28-րդ» բառից հետո լրացնել «և 33-րդ» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: