Փոխվարչապետերի որոշումներ

12 Հունվարի 2021, 17 - Ա

«ՇԱՄՍ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Ամբողջ աշխարհի եզդիները» (Eziden Weltweit e. V.) հասարակական կազմակերպության կողմից՝ պատերազմից տուժած ազգությամբ եզդի կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (30 տեղ, 18,500 կգ ընդհանուր քաշով, 13,100 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,485.4 եվրոյին համարժեք դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկե-տում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 հավելված