Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 886 - Ա

«ՀԻՄՆԱՏԱՎՈՒՇ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից 2020 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող` 53,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ, «Օժանդակություն Հայաստանի Հանրապետությանն ու Արցախին» ծրագիրը, որի նպատակն է պարենամթերքով ապահովել Հայաստանի Հանրապետություն տարհանված Արցախի Հանրապետության կարիքավոր բնակչությանը:
2. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Եվրոթերմ» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02541434) 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 15,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ռիվալ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03314184) 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02273477) 2020 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է պարենամթերքի մատակարարում՝ 23,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ԿրաԴան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04718613) 2020 թվականի դեկտեմբերի 14ին կնքված N 17 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ծալքավոր ստվարաթղթե արկղերի պատրաստում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 

Արխիվ

2024

2023