15 Հոկտեմբերի 2018, 251 - Ա
«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված՝ կազմակերպության անդամների և սահմանամերձ տարածքներում ապրող սոցիալապես անապահով անձանց համար նախատեսված, երկու խմբաքանակ բեռի ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը՝
1) Հոլանդիայի «Global AID Network» ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստ, նոր խաղալիքներ, բժշկական նշանակության ապրանքներ (բազմաֆունկցիոնալ մահճակալներ, քայլակներ, սայլակներ, ներքնակներ, աթոռներ, առաջին բուժօգնության պարագաներ)՝ 732 տեղ, 9,355 կգ ընդհանուր քաշով, 17,385.9 եվրո ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «AID BEYOND BORDERS» ոչ առևտրային կազմակերպության կողմից ուղարկված մեծահասակների օգտագործված հագուստ, մանկական նոր հագուստ, նոր խաղալիքներ, գրենական պիտույքներ՝ 43 տեղ, 1,075 կգ ընդհանուր քաշով, 2850 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 250 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: