Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 878 - Ա

«ՎԻՎԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Վահան Աշոտի Բաբլոյանի կողմից՝ (անձ.՝ 4519265355) «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության միջոցով, Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված պատերազմից տուժած ընտանիքներին, անհատույց բաշխելու նպատակով, «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (101 տեղ, 1,663.5 կգ ընդհանուր քաշով, 1,450,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի) ներմուծման ծրագիրը:
2. «Վիվա» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Հավելված