Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 888 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 810-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 16 ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Աջակցություն Լեռնային Ղարաբաղից Հայաստանի Հանրապետություն ժամանած ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 810 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի դեկտեմբերի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիգիենայի և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 31,816,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զոր-Ագատա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01012179) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բարձերի և բրդյա ծածկոցների մատակարարում` 16,538,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սրբիչների և անկողնային պարագաների մատակարարում՝ 86,473,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ01808789) 2020 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում` 479,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: