Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 873 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻՆ ԱՐՁԱԳԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ - 2» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 200,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կորոնավիրուսային համավարակին արձագանք Հայաստանում - 2» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01834959) 2020 թվականի դեկտեմբերի 15 ին կնքված N 15/12/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի արտադրության HYUNDAI CRETA մակնիշի (նույնականացման համարը՝ Z94G2813DMR279509) AVTWMEQENAJI ձեռքբերում՝ 11,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 575,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ01808789) 2020 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վառելանյութի ձեռքբերում` 599,940 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական Կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023