25 Դեկտեմբերի 2020, 851 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70 Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 8-րդ կետում «2020 թ.-ի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2021 թ.-ի հունվարի 31-ը» բառերով.
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 16-րդ ենթակետում «31.12.2020 թ.» ամսաթիվը փոխարինել «31.01.2021 թ.» ամսաթվով:
2. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) «Կոնցեռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01210095) 2020 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 082-271120 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ազդանյութերի մատակարարում 939,600 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: