24 Դեկտեմբերի 2020, 835 - Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից (քաղ. Վանաձոր, Մայմեխի 8, ՀՎՀՀ` 06940684) իրականացվող` 59,392,750 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Լոռու ԳԳՄ-ի հետ (քաղ. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,412,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2018 թվականի նոյեմբերի 11-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ՝ 06915002) 2020 թվականի նոյեմբերի 10-ին կնքված N 20-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 17,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի «Դեբեդ» մասնաճյուղի հետ (քաղ. Վանաձոր, Բաթումի 8, ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 18-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,619,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «ԱրմենՏել» (այսուհետ «Տելեկոմ Արմենիա») ՓԲԸ -ի Լոռու կենտրոնի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 598,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2020 թվականի նոյեմբերի 6-ին կնքված N 12/20-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: