Փոխվարչապետերի որոշումներ

23 Դեկտեմբերի 2020, 829 - Ա

«ՍԱՏԱՐ» ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության կողմից, Արցախի Հանրապետությունում ծառայություն իրականացնող կամավորներին անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված ապրանքների (500 կգ ընդհանուր քաշով, 115,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ցանկը՝ համաձայն հավելվածի, ԵՏՄ բեռ) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023