Փոխվարչապետերի որոշումներ

23 Դեկտեմբերի 2020, 828 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 289-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Հորիզոն 95» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00801721) 2020 թվականի նոյեմբերի 16-ին կնքված N Պ/2 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության մատուռների և դամբարանի հետին պարիսպի և պահակակետի շինարարական աշխատանքների իրականացում՝ 87,895,680 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 2-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից իրականացվող «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մոմավառության մատուռների և դամբարանի կառուցում» ծրագրի մասին» N 289-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023